Ինչպես ստեղծել էլ. հասցե Cpanel կառավարման համակարգում

cPanel-ում նոր էլփոստի հաշիվ ստեղծելու համար հետևեք այս հրահանգներին:

1․ Մուտք գործեք ՀայՀոսթի հաճախորդի տարածք>>Ծառայություններ բաժին և սեղմեք ձեր հոսթինգ ծառայության վրա:

2. Սեղմեք ձեր հոսթինգ հաշվի վրա որից հետո կբացվի նոր էջ, ձախ հատվածում սեղմեք  "Մուտք դեպի cPanel" :

3․ Թերթեք ներքև և Email բաժնում սեղմեք "Email accounts" ենթաբաժնի վրա։

4. Սեղմեք "+Create"։

5Եթե ունեք մի քանի տիրույթ, վերևի աջ անկյունում բացվող ցանկում ընտրեք այն տիրույթը, որին ցանկանում եք կցել ձեր էլ փոստի հաշիվը և մուտքագրեք ցանկալի էլհասցե, Հնարավոր է անմիջապես սահմանել գաղտնաբառը կամ տրամադրել այլընտրանքային էլհասցե։

6․ "Username" դաշտում գրեք Էլ․ փոստի անվանումը։

7․ "Password" դաշտում գրեք գաղտնաբառ (անվտանգության նկատառումներով անհրաժեշտ է գրել բարդ գաղտնաբառ, բաղկացած՝ տառերից,տվերից, մեծատառերից և սիմվոլներից):

8. "Generate" կոճակի օգնությամբ կարող եք գեներացնել բարդ գաղտնաբառ։

9. Անհրաժեշտ դաշտերը լրացնելուց հետո սեղմեք "Create" կոճակը, և էլհասցեն արդեն պատրաստ կլինի։

10. Արդեն ստեղծված էլ․հասցեն փոփոխելու համար անհրաժեշտ է

  • Email բաժնում ընտրել "Email accounts" ենթաբաժինը,
  • Տվյալ էլփոստի ուղղությամբ սեղմել "Manage" կոճակը:

11. Ավարտելուց հետո կտեսնեք հասանելի Webmail պատկերակը:

12. Փոփոխություններ կատարելուց հետո անհրաժեշտ է սեղմել "Update Email Settings" կոճակը։ 

Հիմա դուք կարող եք մուտք գործել ստեղծած էլ. փոստարկղեր այս հղումներով:

https://yourdomain.com/webmail
https://yourdomain.com:2096

 

  • 0 Հաճախորդ սա օգտակար են համարել
Օգնեց ձեզ այս պատասխանը?

Կապակցված հոդվածներ

Ինչպես տեղադրել WordPress համակարգ ինքնուրույն

Դոմեն և հոսթինգ ձեռք բերելուց հետո, անհրաժեշտություն է առաջանում ստեղծել կայք: Wordpress-ը...

Ինչպես հանել IP հասցեն արգելափակումից սերվերի firewall-ում

Եթե Ձեր IP հասցեն սխալմամբ արգելափակվել է, կարող եք հեշտությամբ հանել արգելափակումից ՀայՀոսթի...

Ինչպես ստեղծել ամբողջական cPanel Backup

1. Մուտք գործեք ՀայՀոսթի Գլխավոր էջ «Ակտիվ ապրանքներ/ծառայություններ» բաժին: 2. Սեղմեք...

Ինչպես տեղադրել WordPress-ը cPanel-ում

1. Մուտք գործեք ՀայՀոսթի Գլխավոր էջ, կտեսնեք «Ձեր Ակտիվ Ապրանքները/Ծառայությունները» ցուցակը: 2....

MySQL տվյալների բազայի ստեղծումը cPanel -ում

1. Մուտք գոծեք ՀայՀոսթի հաճախորդի տարածք, այնուհետև սեղմեք «ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ»:   2....