Ինչպես է Google-ը իմանում իմ գտնվելու վայրը, երբ ես օգտագործում եմ VPN

Որոշ օգտատերեր մեզ հայտնում են, որ Google-ը, նրանց ինտերնետային կապի սերվերի լոկացիոն երկիրը ցույց տալու փոխարեն, ցույց է տալիս նրանց գտնվելու իրական վայրը։ 

Օրինակ, հնարավոր է՝ Հայաստանում տեղակայված սերվերից օգտվելու դեպքում Google-ը կարողանա հայտնաբերել, որ կապը իրականում գալիս է Ռուսաստանից։

Այս խնդիրը չի գալիս մեր VPN ծառայությունից և մենք թույլ չենք տալիս IP-ի որևէ արտահոսք: Խնդիրն այն է, որ ՀայՀոսթը չունի ազդեցություն կողմնակի ծառայությունների վրա: Այդ իսկ պատճառով Google-ը կարող է հայտնաբերել ձեր գտնվելու վայրը՝ հավաքելով համապատասխան տեղեկատվություն ձեր բրաուզերի, տարատեսակ ծրագրերի և սարքի կարգավորումների միջոցով՝ անկախ VPN-ի օգտագործումից։ Ահա մի քանի կետ նրա մասին, թե ինչպես է Google-ը դա անում։

 

1. Բրաուզերի տվյալների հավաքագրում – Ձեր բրաուզերը գիտի, թե ինչպիսի Wi-Fi կապ եք դուք օգտագործում: Իսկ Google-ը և այլ ընկերություններ բազում տվյալներ են հավաքում Wi-Fi-ի տեղակայման մասին: Oրինակ՝ ձեր Android հեռախոսը անմիջապես հավաքում և ուղարկում է տվյալները Wi-Fi BSSID-ներին, իսկ GPS-ը կորդինատներ է ուղարկում Google-ին: Այսպիսով, եթե դուք միանաք Wi-Fi-ին տեղական սրճարանում, ձեր Chrome բրաուզերը անմիջապես կտեղեկացնի Google-ին այդ մասին:

2. GPS – Եթե դուք ձեր սարքում միացրել եք GPS ֆունկցիան, ձեր հեռախոսի ծրագիրը այդ ընթացքում կուղարկի ձեր գտնվելու վայրը Google-ին:

3. Cookie-ներ և Գտնվելու վայրի պատմություն – Կայքերը ձեր սարքում հավաքում են տեղեկատվությունները ձեր նախասիրությունների և պայմանավորվածությունների մասին Cookie-ներում: Օրինակ, եթե դուք Գերմանիայից առաջին անգամ մուտք գործեք որևէ վեբ կայք, ձեր սարքը կհավաքի տեղեկատվություն ձեր գտնվելու վայրի մասին, այդ տեղեկատվությունը կարող է նաև օգտագործվել ձեր ներկա և նախորդ գտնվելու վայրերը որոշելու համար։ Առավել ընդունված ծրագիրը Google Լօcation History-ն է։ Սա մի կարգավորում է ձեր Google Account-ում, որը տեղեկություններ է պահպանում այն բոլոր վայրերի մասին, որտեղ դուք եղել եք, անկախ VPN-ով մուտք գործելուց: Այսպիսով, Google-ը կարող է հասկանալ ձեր գտնվելու վայրը, օգտագործելով իր պահպանած տվյալները։

4. GSM Cell ID – Կան հանրությանը հասանելի տվյալների բազաներ cell tower նույնացուցիչներով և Google-ը բացահայտորեն ասում է, որ այն հավաքում է տվյալներ ծառայությունների տեղակայման վայրերի մասին։ Նույնիսկ եթե դուք փոխեք ձեր սարքը, ապա դա խնդրի իրատեսական լուծումը չի լինի:

 

Ինչպե՞ս թույլ չտալ Google-ին գտնել ինձ

5. Անջատեք ձեր Google Account-ում ձեր գտնվելու վայրի ֆունկցիան

6. Ջնջեք լոկացիայի պատմությունը ձեր Google հաշվից  

  • Մուտք գործեք «My Actions»,
  • Ընտրեք «Location History»,
  • Անջատեք լոկացիայի պատմությունը,
  • Ջնջեք ձեր նախորդ լոկացիայի ողջ պատմությունը:

7. Անջատեք «Location Tracking»-ը ձեր բրաուզերում

Ցանկացած բրաուզեր հնարավորություն ունի անջատելու լոկացիայի ցուցիչը այդպիսով կանխելով լոկացիայի տվյալների փոխանցումը Google-ին։ 

Chrome բրաուզերի համար կատարեք այս քայլերը:

  • Սեղմեք վերևի աջ անկյունում գտնվող երեք կետերի վրա՝ մենյու բացելու համար,
  • Թերթեք ներքև և ընտրեք «Settings»,
  • Թերթեք ներքև մինչև «Privacy and Security» բաժինը և սեղմեք «Site Settings»,
  • Այնուհետև թերթեք մինչև «Permissions», հետո սեղմեք «Location»,
  • Այնուհետև սահմանափակեք «Location» ֆունկցիայի մուտքը կայք:

Համացանցում կարող եք շատ հեշտ գտնել հրահանգներ նաև  Firefox, Safari, և  Edge բրաուզերների համար:

8. *iPhone-ի օգտատերերի համար. Անջատեք լոկացիայի ծառայությունը ձեր հեռախոսում

iPhone-ի օգտատերերի համար ավելի նպատակահարմար կլինի ամբողջապես անջատել լոկացիայի ծառայությունը։

Անջատելու համար հետևեք այս քայլերին.

  • Մուտք գործեք «Settings», ապա «Privacy», հետո «Location Services»,
  • Սեղմեք «Disable»:

Եթե ցանկանում եք սահմանափակել ձեր գտնվելու վայրի մուտքը միայն «Google Map»-ում.

  • Մուտք գործեք «Settings», ընտրեք «Google Map»,
  • Ընտրեք «Location»,
  • Ընտրեք «Never» կամ «Only when using the app»:

9. *Android օգտատերերի համար. Դուք կարող եք նաև անջատել ձեր ճշգրիտ լոկացիան որպեսզի Google֊ը ավելի քիչ տվյալներ ստանա

Android օգտատերերին ավելի դժվար է գրել հիմնական հրահանգները քանի որ ամեն Android սարքավորման մոդել կարող է ունենալ տարբեր կարգավորումներ՝ կախված արտադրանքից։     

Ստորև տրված են հիմնական հրահանգները.

  • Մուտք գործեք «Settings» և փնտրեք «Location» բաժինը,
  • Անջատեք «Location»-ը, որպեսզի ոչ մի հավելված չկարողանա օգտագործել ձեր լոկացիան,
  • «High Accuracy» բաժնում անջատեք Wi-Fi-ի և Bluetooth-ի սկանավորումը,
  • Գտեք «Google Location Accuracy» ֆունկցիան և անջատեք այն:

Կարող եք երկրորդ քայլը բաց թողնել, եթե ցանկանում եք որ որոշ հավելվածներ ստանան ձեր լոկացիայի տվյալները։

10. Ստացեք լավ VPN

Եթե ​​ձեր VPN-ը չի թաքցնում ձեր լոկացիան, նշանակում է, որ դուք օգտագործում եք անվճար VPN: Փոխարենը, մենք առաջարկում ենք անձնական տվյալները թաքցնող VPS` VPN  ծառայությամբ (ինչպես նաև OpenVPN, L2TP և այլն), որը երբեք չի բացահայտի ձեր տվյալները:

  • vpn, privacy
  • 1 Հաճախորդ սա օգտակար են համարել
Օգնեց ձեզ այս պատասխանը?

Կապակցված հոդվածներ

Ինչպես միանալ VPN-ին օգտագործելով L2TP/IPSec/PPTP Windows 10-ում

Ձեր VPN-ին միանալու և տվյալները ստանալու համար հետևեք այս քայլերին:   1. Մուտք գործեք ՀայՀոսթի...

Ինչպես միանալ VPN-ին Mac-ում IPSec-ի միջոցով

Ձեր VPN-ին միանալու և տվյալները ստանալու համար հետևեք այս քայլերին:   1. Մուտք գործեք ՀայՀոսթի...

Ինչպես միանալ L2TP/IPSec VPN-ին iPhone iOS-ում

Ձեր VPN-ին միանալու և անձնական տվյալները ստանալու համար դուք պետք է հետևեք հետևյալ քայլերին....

Ինչպես միանալ OpenVPN-ին Android-ում

VPN-ին միանալու համար հետևեք այս քայլերին․   1. Ներբեռնեք OpenVPN Play Store-ից (սեղմեք...

Ինչպես միանալ OpenVPN-ին iPhone/iOS-ում

VPN-ին միանալու համար հետևեք այս քայլերին․ 1. Ներբեռնեք OpenVPN Play Store-ից (սեղմեք այստեղ)։...